«Հունվարի 1-ից մեր այս շարքից ևս մեկ կրպակ է փակվելու»
Անի Գևորգյան
Վերջին ամիսների ընթացքում Արցախի փողոցում` «Հանդիպում» կամրջի մոտ (Վստրեչի մոստ), փակվել է մի քանի կրպակ: Երկու ամիս առաջ իր կրպակը փակել է նաեւ Մարտուն Մարտիրոսյանը:
45-ամյա տղամարդը պատմում է, որ այլեւս չէր կարող աշխատել հարկային ծանր բեռի եւ անընդհատ տուգանքների պայմաններում: «Ամեն ինչի համար տուգանում էին, ու արդեն իմ վաստակած գումարից ավելի շատ փող էի մուծում տուգանքների համար: Այլեւս աշխատել հնարավոր չէր»,- պատմում է Մարտիրոսյանը: Մարտուն Մարտիրոսյանը կրպակը փակելուց հետո իր մոտ մնացած ապրանքը փորձում է վաճառել հարեւան կրպակում:
Հին կրպակն այժմ վարձով է տրվում, սակայն վարձակալ դեռեւս չի գտնվել:
Հարեւան կրպակում նա ձու, ծխախոտ եւ հյութ է վաճառում:
Մարտուն Մարտիրոսյան. «Ժամանակին օրական 20 հազար դրամ աշխատում էի, բայց կամաց-կամաց աշխատելը անհնար դարձավ»:
«Ինչպե՞ս կարող ես աշխատել, եթե մարդկանց թիվը քաղաքում պակասում է, իսկ հարկերը` աճում»:
«Սուպերմարկետներ են ամեն քայլի: Մենք դրանց հետ ո՞նց մրցակցենք»:
«Հեռուստացույցով ասում են, թե իրենք փոքր ու միջին ձեռնարկատերերին չեն նեղում: Բա նեղելը էլ ո՞նց է լինում»:
«Տարիներ առաջ այս օրերին արդեն նախատոնական եռուզեռ էր, իսկ հիմա մարդկանց մոտ 100 հոգս է»:
«Հունվարի 1-ից մեր այս շարքի եւս մեկ կրպակ է փակվելու»:
«Երկու ամիս է՝ տասը ծխախոտ չեմ կարողանում վաճառել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել