
Ձերբակալվել է Վահան Շիրխանյանը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը, ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, այս տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «կազմակերպված հանցավոր խմբակցության» ղեկավարն է:
լուսանկարը՝ Ա1+-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել