
Որոշ պատգամավորներ դարձյալ քվեարկեցին բացակա գործընկերների փոխարեն (տեսանյութ)
Լիլիթ Թադևոսյան
Այսօր, ԱԺ արտահերթ նիստն սկսելուն պես՝ մինչև քննարկվող հարցերին անցնելը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինվորների հիշատակը:
Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով հակառակորդին, հասցնելով կորուստներ, նրան հետ է շպրտել ելման դիրքեր: Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևաններին, ապա մենք պատրաստ ենք նաև բացատրել այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ ուժերը բազմիցս ապացուցել են, և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք նաև կորուստներ»:
Դրանից հետո, երբ անցան նախորդ շաբաթ քննարկված օրինագծերի քվեարկությանը, որոշ պատգամավորներ քվեարկեցին իրենց բացակա գործընկերների փոխարեն: Մասնավորապես՝ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, Կարեն Սարիբեկյանը և Սուքիաս Ավետիսյանը:
Մեկնաբանել