HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է 1.5 կգ ոսկու մաքսանենգության փորձ

Ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ.Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել: Զննման արդյունքում քաղաքացուն պատկանող ավելի քան 100կգ քաշով հագուստի պարկերի մեջ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1529 գրամ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընթացիկ տարում մյուս խոշոր բացահայտումներն առնչվել են թմրանյութերի մաքսանենգ տարանցմանը: Նույն վարչության աշխատակիցները, կինոլոգիական ծառայության շների միջոցով, մանրակրկիտ զննման են ենթարկել փոստային բաժանմունքով արտահանման ենթակա ծանրոցը՝ հայտնաբերելով խնամքով թաքցված ավելի քան 3կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքի շնորհիվ հաջողվել էր կանխել նաև 1.5 կգ «ափիոն» տեսակի թմրանյութի արտահանման փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter