HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» բժշկական կենտրոնում չեն քվեարկել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 28-Ն որոշման համաձայն՝ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում՝ քվեարկության օրը մինչեւ ժամը 18-ը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդները չեն օգտվելու քվեարկելու իրենց իրավունքից:

Նույն որոշման երկրորդ կետում ասվում է. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն երեք օր առաջ, մինչեվ ժամը 14.00-ն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը՝ նրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը եվ հաշվառման վայրի հասցեն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչեւ ժամը 8.00-ն հանձնաժողովի անդամների եւ հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը եւ փակում ու կնքում է արկղը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանության արդյունքում որոշված շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին տրամադրում է շրջիկ արկղը, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչեւ երեք տոկոս ավելի քանակով քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրագրեր՝ այդ մասին համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնին շրջիկ քվեատուփ տրամադրվելու էր 12/29 ընտրական տեղամասի կողմից: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Թովմասյանը, հիվանդանոցի ղեկավարությունը ոստիկանություն ընտրողների ցուցակ չի ներկայացրել, այնտեղից էլ, համապատասխանաբար, ցուցակ չի ուղարկվել ընտրատեղամաս՝ չնայած շրջիկ քվեատուփն առկա է ընտրատեղամասում:

Հիվանդանոցի տնօրեն Հարություն Քուշիկյանը, չնայած համապատասխան ցուցակը պիտի ուղարկեր հենց ինքը, կարծես թե «տեղյակ չէր» դրա բացակայությունից, քանի որ «Ե՞րբ է հիվանդանոց բերվելու շրջիկ քվեատուփը» հարցին պատասխանեց. «Ընտրատեղամասում է պետք հարցնել, մինչեւ18.00-ն բերելու են, բայց հստակ ժամ չեն ասել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter