
Միջին աշխատավարձը 2015 թվականին՝ 184 հազար դրամ. ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) արձանագրում է, որ 2015 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 7,7%-ով և կազմել ավելի քան 184 հազ. դրամ։
Ընդ որում՝ պետական հատվածի աշխատողների աշխատավարձն աճել է 8,2%-ով՝ կազմելով մոտ 164 հազ. դրամ։ Իսկ ոչ պետկան հատվածինն աճել է 7%-ով ու կազմել 213 հազ. դրամ։
Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) և աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին հարաբերությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել