
ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 20,6%-ով նվազել է 2015-ին. ԱՎԾ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականին նախորդ տարվա համեմատ 20,6%-ով նվազել է։ Այն կազմել է 4 մլրդ 740,9 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
Միայն արտահանումը 2015-ին կազմել է 1 մլրդ 486,9 մլն դոլար։ 2014-ի համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 3,9%- ով։
Իսկ ներմուծումը կազմել է 3 մլրդ 254 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ նվազել է 26,5%-ով։
Թե որ երկրի հետ ինչ ծավալի առևտուր է կատարել Հայաստանը 2015-ի հունվար-դեկտեմբերին, առայժմ հրապարակված չէ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել