HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շարմազանովը՝ Իջևանի ընտրություններում ՀՀԿ-ի պարտության մասին

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով երեկ Իջևանում կայացած համայնքապետի ընտրություններում ՀՀԿ-ի պարտությանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Հայաստանում կա 900-ից ավել համայնք, որի 70-ի տոկոսի համայնքապետերը ՀՀԿ-ական են:

Հարցին, թե այս ընտրություններում ՀՀԿ-ի պարտությունն արդյոք չի՞ արտացոլում հասարակության իրական տրամադրվածությունը Հանրապետականի նկատմամբ, Շարմազանովը բացասական պատասխան տվեց:

«Մեկ համայնքապետի ընտրություններով չի կարելի այն դարձնել քաղաքական գիծ»,- ասաց նա:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե այս ընտրություններից հետո պաշտոնանկ կարվի՞ Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյանը, թե՞ ոչ:

Նշենք, որ պաշտոնապես արդեն հրապարակվել են երեկ Իջևանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որոնցում ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ԲՀԿ-ի անդամ, ավագանու անդամ Վարդան Ղալումյանին:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Vazgen(2)- 01.03.2008-ից պիտի սկսել:Չմոռանալով 27.10.1999-ը:
Vazgen
Jamanakn e vorpisi hanrapetakan@ bolori vra kreakan gorc baci vor irenc tex@ imanan,,,,,,,
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀԿ = նեո-բոլշևիկներ.Նժդեհյան դիմակով: ԲՀԿ = ՄԻ ԱՆՁԻ շուրթերից կախված «կուսակցություն»:......................Աշխատանք չունեցող մարդու միտք. « ՀՀԿ-ի և /կամ ԲՀԿ-ի անդամ սպասի դառնամ.միգուցե գործ ճարեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter