HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ասա մասնագիտությունդ, ասեմ աշխատավարձդ

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են երեք ոլորտների աշխատակիցները՝ տեղեկատվության և կապի, ֆինանսական և ապահովագրական գործունեության, հանքարդյունաբերության։ Նրանց միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցում է 300 հազար դրամը՝ ի տարբերություն մյուս ոլորտների։ Սա արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։

Ամենաթարմ տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերին տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 350 հազար դրամ, իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեություն իրականացնողներինը՝ 378 հազար դրամ, հանքարդյունաբերողներինը՝ 335 հազ. դրամ։

Սա, իհարկե, չի նշանակում, որ այս ոլորտների բոլոր աշխատակիցներն են 300 հազար դրամից բարձր ստանում։ Դա ընդամենը միջին ցուցանիշ է՝ հաշվարկված ԱՎԾ-ի մեթոդաբանությամբ։ Եվ առավել ևս չի նշանակում, որ մնացած ոլորտներում չկան աշխատակիցներ, որոնք 300 հազար դրամ և ավելի բարձր աշխատավարձ են ստանում։

Իսկ ամենացածրը վարձատրվում են մշակույթի, հանգստի և զվարճության, կացության և հանրային սննդի կազմակերպման, ինչպես նաև՝ կրթության ոլորտի աշխատակիցները։

Ի դեպ, նրանք ովքեր դեռ նոր են պատրաստվում մասնագիտություն ձեռք բերել և աշխատել Հայաստանում, կրթության ընտրության հարցում կարող են հաշվի առնել նաև այս ցուցանիշները։

Ըստ վիճակագրության՝  2015 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 7,7%-ով և կազմել ավելի քան 184 հազ. դրամ։

Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) և աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին հարաբերությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter