HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Ենոքյանի հոդվածը՝ «Թվապատում 2015» մրցույթի հաղթող

«Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի «Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ» անվանակարգում երեկ հաղթող է ճանաչվել ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը` իր «Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն» բանտային հոդված-նամակի համար: Նշենք, որ Մհերը թղթակցում է «Հետք» թերթին 2014 թ.-ից:

Հիշեցնենք, որ «Թվապատում 2015» լրագրողական մրցույթում անցյալ տարվա սեպտեմբերին «Հետքն» արժանացավ մրցանակի երեք անվանակարգերում՝ «Դիտակ. հետաքննական լրագրություն», «Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն կիրառում» եւ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում»:

«Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ» անվանակարգի քվեարկությունն սկսվել էր հոկտեմբերի 2-ին: Այդ անվանակարգում ներկայացված էր «Հետքի» 11 հրապարակում, որոնցից հաղթող դարձավ Մհեր Ենոքյանի նյութը: 

Մեկնաբանություններ (3)

Yuri Sahakyan
Շնորհավոր, Մհեր Ենոքյան։ Այս հաղթանակն այնքանով է կարևոր, որքանով որ դու և մյուս անարդարացիորեն մեկուսացված մարդիկ կարողանում եք արթնացնել մարդկանց քնած խիղճն ու արդարության ձգտումը, որքանով որ դու քո այսօրինակ ծանր առաքելությամբ նպաստում ես մարդկության զարգացմանն ու հասարակության իրական կայացմանը։
Laura
Բարեվ Մհեր ջան՝ես համոզված էի որ դու կշահես մրցանակը ,շնորհավորում եմ շատ ուրախ եմ,աստված քեզ պահապան լինի հետեվի առողջությանտ ես կարծում եմ քեզ շատ շուտով կտեսնենք ազատության մեջ,,։ցավակցում եմ Սողոմոնի անժամանակ մահվան կապակցությամբ։։ց՝տեսություն։։։։։
Հասմիկ Ա. Ա.
Շնորհավորու՜մ եմ Մհերին և «Հետք»-ին։ Կեցցեք, ձեր ավելի մեծ հաղթանակներն առջևում են դեռ։ ։)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter