HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանն ու Հերմինե Նաղդալյանը դատապարտեցին լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

Ազգային ժողովը սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մտքերի փոխանակության ժամանակ ԱԺ պատգամավոր, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ հաճախ են լրագրողների աշխատանքը խոչընդոտվում, և պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունենում միջադեպեր:  Պատգամավորն ասաց, որ, ի դեմս լրագրողների, գործ ունեն հանրությանը իրենց հետ կապող և իրենց հանրության հետ կապող մարդկանց հետ: 

«Իմ կոչն է, հորդորն է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որ լրագրողների հետ հարաբերություններում մենք պահպանենք պատգամավորական էթիկայի կանոնները:  Գիտենք, որ երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել, կամ, համենայն դեպս, մամուլում լայնորեն քննարկվում է այդ միջադեպը՝ կապված պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցածի հետ: Ես հույս ունեմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի Ազգային ժողովում նման պրակտիկային վերջ տալ, որովհետև դա ոչ միայն ազդում է Ազգային ժողովի հեղինակության վրա, այլև խոչընդոտում է լրագրողական գործունեությունը: Որպես պատգամավոր հարկ եմ համարում ընդգծել, որ դատապարտում եմ նմանատիպ երևույթները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ իրենք ևս դատապարտում են նման երևույթները:

«Միանալով ձեզ՝ ուզում եմ կոչ անել, որ բոլորս այս դահլիճում և այս դահլիճից դուրս ոչ միայն պատգամավորները լրագրողների հետ շփվելիս, այլև լրագրողները շփվելիս պատգամավորների հետ, բոլորը, ովքեր մասնակցում են պառլամենտական գործընթացներին, քաղաքական գործընթացներին, իրար հետ շփման ընթացքում պահպանեն էթիկայի կանոնները»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter