
Սուրիկ Խաչատրյանը հերքում է
Քիչ առաջ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հաղորդագրություն: Ստորեւ այն ներկայացնում ենք նույնությամբ.
«Հերքում մի շարք զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ
Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին Երևանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին:
Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել