
Կառավարությունը հնարավորություն չունի՝ փոխհատուցելու
Նոյեմբերի 1-ի տվյալներով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 3 հազարով և կազմել 574.5 հազար, ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է 35 հազարով և կազմել 568.5 հազար, խոզերինը` 5 հազարով` կազմելով շուրջ 120 հազար գլխաքանակ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը:
Նա նշեց, որ մշակվել է ոչխարաբուծության հայեցակարգ: Այն ներկայացվել է կառավարությանը և հաստատավել: Հայեցակարգում նշված է, թե յուրաքանչյուր մարզում որքանով պետք է ավելացնել ոչխարների գլախաքանակը, որպեսզի 2012-2020թթ.-ի ընթացքում ոչխարների գլխաքնակը լինի 1.5 միլիոն: Բաղյանի խոսքերով`ոչխարաբուծության զարգացումը թույլ է տալիս ապահովել այդ թիվը: Բացի այդ, Հայաստանից Իրան հիմնականում արտահանվում է ոչխար, որի գլխաքանակն այս տարի կազմել է 135 հազար:
Ըստ Բաղյանի` մսի աճը կազմել է 107 հազար տոննա, կաթինը` 580 հազար: Ընդ որում`կաթն այս տարի մթերվում է միջինը 155 դրամով`անցյալ տարվա 110-120 դրամի փոխարեն: Ձվի արտադրության անկում եղել է, սակայն, ինչպես նշում է բանախոսը, դա հաղթահարված է: Գ. Բաղյանը հավաստիացնում է, որ ձվի հետ կապված անցած տարվա խառնաշփոթն այս տարի չի լինի:
Անդրադառնալով Կաթնառատ գյուղում խոշոր եղջերավոր անասունների մոտ նկատված հիվանդությանը` Գ. Բաղյանը նշեց, որ այնտեղ անասուններ չեն սատկել. «Նկատվել է հիվանդություն, առավոտյան նմուշներն ուղարկվել են լաբարատորիա և դեռևս կատարվում են լաբարատոր աշխատանքներ: Դրա արդյունքները պարզ կլինեն 2-3 օրից, և դեռ վաղ է ասել, թե դա ինչ հիվանդություն է»,- նշում է Բաղյանը՝ հավաստիացնելով, որ անկումներ չեն եղել, և հիվանդությունը նկատվել է 7 անասունի մոտ: Հսկողությունը գյուղում դեռ շարունակվում է: Այն հարցին, թե արդյո՞ք կլինի փոխհատուցում` նա պատասխանեց, որ այսօր կառավարությունը չունի հնարավորություններ անկումների դեպքում փոխահատուցում իրականացնելու, և 2007թ.-ի խոզերի ժանտախտից հետո փոխահատուցում չի իրականացվում:
Գ. Բաղյանը հավատացնում է, որ այժմ հյուծված կենդանիներ չկան, քանի որ դրանք լինում են ձմռան վերջին և գարնան սկզբին: Իսկ այն լուրերը, թե գյուղացիները հյուծված կենդանիներ են մորթում և հանձնում երշիկի գործարանին, ընդամեն մասնավոր դեպքեր կարող են լինել:
Այն դիտարկմանը, թե մինչև հիմա մսի գինը բարձր է` Գ. Բաղյանը նշեց, որ նախկինում խոշոր եղջերավոր անասունների միսն ավելի թանկ է եղել, քան այսօր: Լրագրողների` գնի բարձր լինելու մասին խոսակցություններին ի պատասխան` Գ. Բաղյանը հավաստաիցրեց, որ խոզի և ոչխարի միսը մնացել է նույնը, տավարինը` նույնիսկ անկում է ունեցել`3 հազարից դառնալով 2.5, 2.8 հազար: Բացի այդ` նա նշեց, որ ամանորյա առևտուրն ապահովելու համար որոշ մթերքների պակասը լրացնելու նպատակով կիրականացվի ներկրում` այդ թվում և մսի: Վերջինիս համապատասխան քանակն ապահովելու համար պետք է ներկրել շուրջ 20-30%:
Լրագրողների հարցերին, թե կաթնամթերքի վրա նշված չէ պատրաստման ճիշտ հումքը, որոշ խանութներում արգելեվել է կարագի որոշ տեսակների մուտքը, «Արմֆուդ»-ի շուրջ բարձրացած աղմուկի պարզաբանումներ` Գ. Բաղեյանը նշեց, որ այդ հարցերով պետք է դիմել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
Մեկնաբանել