
Հենց հիմա Երևանի կենտրոնում ծառեր են հատվում
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյանի արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը:
Այս պահին ծառեր են հատվում նաև ագրարային համալսարանի դիմացի այգում:
Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը:
Հասե՛ք ու կանխե՛ք այս վայրագությունը»:
Քիչ առաջ քաղաքապետարանը հերքել է այս տեղեկատվությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել