«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը հավաստիացնում է, որ հաճախորդներին ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները
Երեկ ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացրել էր, որ բացահայտվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ) երկրի սահմաններից դուրս նախաձեռնված զեղծարարության գործարքներ: Այսօր բանկը տեղեկացնում է, որ կապված 03.03.2016թ. խարդախ գործողությունների արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի որոշ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների կորուստների, ինչպես նաև առաջիկա հանգստյան եւ տոնական օրերի հետ, «ՎՏԲ-Հայաստան Բանկը օպերատիվ և ամբողջ ծավալով ուսումնասիրել է բոլոր խարդախությամբ կատարված գործարքները, եւ ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապաններին ամբողջովին հատուցել է կորցրած դրամական միջոցները բանկի հաշվին, փոխանցելով համապատասխան գումարները հաճախորդների բանկային հաշիվներին»:
Բացի այդ, բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդներին, որոնց կորուստները կազմվել են Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից:
Միաժամանակ, այդ բոլոր հաճախորդների համար (մոտ 200 հոգի) բանկը սեղմ ժամկետներում նախաձեռնել է նոր վերաթողարկված քարտերի տրամադրման գործընթացը արգելափակվածների փոխարեն: Ըստ տարածած հաղորդագրության՝ բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին խարդախությունը կատարողներին գտնելու և պատժելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել