
«Սանիթեքը»` նաև Էրեբունիում
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մարտի 16-ից գործունեություն է ծավալում նաև Էրեբունի վարչական շրջանում:
Նախօրեին վարչական շրջանում առկա 800 աղբամանները փոխարինվել են թվով 900 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում:
Աղբահանությունը Էրեբունի վարչական շրջանում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Մասնագիտացված մեքենամեխանիզմներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում: Էրեբունին թվով 11-րդ վարչական շրջանն է, ուր մասնագիտական ծառայություններ է մատուցում «Սանիթեք» ընկերությունը:
Մեկնաբանել