
Մեկ տարում դոլարը 2,7%-ով թանկացել է Հայաստանում
Հայկական դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 489,84 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից։
Իսկ միայն հունվարի փոխարժեքը կազմել է 486,04 դրամ, փետրվարինը՝ 493,64 դրամ։ Ուրեմն, մեկ ամսում դոլարը Հայաստանում մոտ 1,6%-ով թանկացել է։
2015-ի հունվար-փետրվարին միջին փոխարժեքը կազմել էր 477,06 դրամ։ Այսինքն՝ մեկ տարում դոլարը Հայաստանում մոտ 2,7%-ով թանկացել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել