
Լրատվամիջոցների դեմ երկու դատական գործ ևս հետաձգվեց
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Երևանի պետական համալսարանի և Արա Գաբուզյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Բանաձև» հաղորդաշարի և Սիրեկան Եղիազարյանի: Այն հետաձգվեց հայցվոր կողմի բացակայության պատճառով, ինչպես նաև դատավոր Ս.Թադևոսյանը հայտնեց, որ պետք է ծանոթանա ՍԴ-ի կայացրած երեկվա որոշման հետ: Հերթական նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 21-ը:
Այսօր նաև հետաձգվեց փաստաբան Արթուր Գրիգորյանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով դատական նիստն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել