
ԼՂՀ ԱՆ. վիրավորված մարտունեցի երեխաների վիճակը կայուն ծանր է
Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱՆ-ն:
«Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանը ենթարկվել է առաջնային վիրաբուժական մշակման, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանը` վերքի առաջնային մշակման։
Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվուն են վերակենդացման բաժանմունքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել