HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը այցելեցին Արցախ

Ապրիլի 13-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստան ժամանած Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մեկնեցին Արցախ՝ իրենց զորակցությունը բերելու ԼՂՀ իշխանություններին, արցախահայությանը և հայրենյաց պաշտպան զինվորներին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցում էին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Մուրադյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Պետրոս վարդապետ Մանուելյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր Հոգեշնորհ Տ․ Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը, հրապարակախոս Զորի Բալայանը և Հայ Եկեղեցու բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։

Արցախ ժամանած Գարեգին Բ Հայրապետին և Արամ Ա Կաթողիկոսին օդանավակայանում դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, թեմի հոգևորականներ և բանակի հոգևոր սպասավորներ։

Ժամանելուց հետո տեղի ունեցավ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Մեկնաբանություններ (1)

Աշոտ Հովսեփյան
Քավ լիցի, ինքզինքս մեծ գիտուն ու խորհրդատու չեմ համարում, բայց իմ կարճ խելքով կարծում եմ, որ հոգևոր հայրերը ճիշտ կանեն, և արդեն իսկ ժամանակն է՝ աղոթքներից զատ որոշում կայացնեն (աղոթելով) ու Եկեղեցու (եկեղեցի=էկլեզիաս=ժողովուրդ) միջոցները (որպես ժողովրդի միջոցներ, իրենք էլ՝ որպես ժողովրդի ծառաներ), այլև եկեղեցաշինությանն ուղղված գումարները (նաև բարերարների կողմից) հատկացնեն սպառազինության ձեռք բերմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter