
Եվրահանձնաժողովի նախագահը կոչ արեց հետևել ԼՂ-ում կրակի դադարեցման մասին համաձայնությանը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵԽԽՎ նիստի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիր Փաշաևի՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ իր տեսակետի մասին հարցին, նշեց, որ խնդիրը բարդ է և կարիք ունի ընդգրկել հակամարտության բոլոր կողմերը։
«Եթե կարճ պատասխանեմ, կարող եք ասել, որ ես խնդրի ոչ բոլոր ասպեկտներն եմ ընդգրկել։ Խնդիրը բարդ է, բայց ես այսպես կձևակերպեմ․ նախևառաջ դադարե՛ք կրակել։ Պետք է հետևել կրակի դադարեցման մասին համաձայնությանը»,- ասաց Եվրահանձնաժողովի նախագահը։
Եվրոպացի պատգամավորները Յունկերի խոսքերին արձագանքեցին ծափահարություններով։
Օկսանա Մուսայելյան
Ստրասբուրգ
լուսանկարը՝ Associated Press
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել