
Ինչո՞ւ են գերբնակեցված Հայաստանի բանտերը
Եթե թերթենք Հայաստանի բանտային համակարգի վերաբերյալ տեղական ու միջազգային պետական ու ոչ պետական կազմակեպությունների ամենամյա զեկույցները, տարիների կտրվածքով էական տարբերություն չենք տեսնի: Գրեթե ամեն տարի մատնացույց է արվում բանտերի գերբնակեցման խնդիրը:
Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցան խնդիրն առկա է, չնայած նրան, որ Հայաստանում դատաիրավական ոլորտը բարեփոխումների քառափուլ շրջան է անցել և անցնում անկախությունից ի վեր:
Այսօր ԵԽ և ԵՄ գրասենյակների կողմիցկածմակերպվել էր «Քրեական արդարադատության մոտեցումները Հայաստանում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով կլոր սեղան, որի ժամանակ եվրոպացի փորձագետները ներկայացրեցին բանտերի գերբնակեցման հարցի լուծմանն ուղղված ԵԽ հանձնարարականները: Նրանք հույս հայտնեցին, որ վեց ամիս անց Հայաստանի արդարադատության նախարարությունից կստանան այդ հանձնարարականների իրականացման մասին քայլերի հաջորդականության սխեմա:
Հանձնարարականները վերաբերում են պայմանական ազատման ինստիտուտին, այլընտրանքային պատիժների ընդլյանմանը, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներին և այլն:
Բանտերի գերբնակեցմանդեմ կարելի է պայքարել նաև հանցագործությունների կանխարգելմամբ: Եվրոպացի փորձագետ Մարտին Սեդդենը նշեց, որ Եվրոպայում շատ հանցագործություններ, ինչպիսիք մեքենաների, խանութների, տների գողությունն է, անվտանգության համակարգերի շնորհիվ կանխարգելվել են:
«Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում հասկացել են, որ ավելի լավ է շատ գումար ներդնել հանցագործությունը կանխարգելելու, քան հետո դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- ասաց փորձագետը:
Նա բերեց Վրաստանի օրինակը, որտեղ շուտով հանցագործությունների կանխարգելման ազգային մեխանիզմ է մշակվելու: Այժմ հետազոտական, տվյալների հավաքման փուլն է: «Հանցագործությունների կանխարգելման համար նախ հետազոտական տվյալներ են պետք, այնպես, ինչպես բժշկին ախտորոշումն է պետք հիվանդին բուժելու համար»,- շարունակեց փորձագետը:
Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, բանտերի գերբնակեցումը մի քանի խնդիրների հետևանք է.
«Նախ Հայաստանում կալանավորումը կիրառվում է որպես հիմնական խափանման միջոց: Կալանավորված մարդը խոցելի է, և հաճախ խոստվանում է այն, ինչ ուզում է նախաքննկան մարմինները»,- նշեց իրավապաշտպանը:
Երկրորդ խնդիրն, ըստ Իշխանյանի, չափազանցված պատիժներն են. «Վերջին նյութն այդ մասին hetq.am-ում կարդացի, թե ինչպես աղավննիների ու հավերի գողության փորձի համար մարդուն 4 տարվա ազատազրկման էին դատապարտել: Շատ եմ լինում կալանավայրերում և տեսնում եմ, որ գողության փորձի համար մինչև 4 տարի պատիժ են տվել»,- նկատեց Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը մատնանշեց պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի անգործունակությունը, նաև այն, որ ՔԿՀ-ն չպետք է ընդունի կալանավոր, եթե արդեն տեղերը լրացել են
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, բանտերի գերբնակեցումը իրավակիրառ պրակտիկայի հետևանքն է: Պայմանական ազատման մեխանիզմը, ըստ նրա, գոյություն ունի թղթի վրա միայն:
«Չկա քաղաքական որոշում, որ դա պիտի կիրառվի: Տեսլական չկա, ոչ մի նպատակ չկա, թե ինչպես պիտի լուծվեն այդ խնդիրները: Այն սերունդը, որը կա, չունի այդ տեսլականը: Այն, որը նոր է գալիս, դեռորոշում կայացնող չէ: Մենք չունենք բարեփոխիչ իշխանություն: Մենք ունենք պահպանողական առաջնորդներ: Մինչև չլինի ընդհանուր փոփոխություն, այդ խնդիրները չեն լուծվի»,- նկատեց ԱԺ պատգամավորը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից իրավաբան Աննա Մելիքյանն ընդգծեց, որ ազատազրկման դատապարտվածների 87 տոկոսը մինչև 5 տարվա ազատազրկման է դատապարտված: Այն անձինքն են, որոնք, իրավաբանի դիտարկմամբ, կարող էին դատապարտվել այլընտրանքային պատժի: Սակայն առաջին անգամ ընկնելով բանտ՝ քրեական ենթամշակույթը ազդում է, և անձը ձեռք է բերում հանցավոր հակումներ:
Մեկնաբանել