HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ» և «Չորրորդ ինքնիշխանություն». Տիգրան Սարգսյանի պապի խորհուրդը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ պատասխանելով լրագրողների հարցերին` ի վերջո, ինքը խմած եղե՞լ է, թե՞ ոչ, հիշել է, թե ինչ խորհուրդ էր տալիս իրեն իր հարազատ պապը. «Իմ պապը ինձ խորհուրդ էր տալիս, որ իմ կյանքում ընկերություն չանեմ այն մարդկանց հետ, ովքեր չեն խմում, դրա համար, ընդհանրապես, խմիչքին նորմալ եմ վերաբերվում: Երկրորդը` այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ, և մեր թիմը, որը նախապատրաստել էր այդ միջոցառումը, այդ հանգամանքը հաշվի չէր առել, որ կարող է այդպիսի տեխնիկական խոտան լիներ, որովհետև բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ-դիմաց, և բոլոր սարքավորումներն ու բարձրախոսերը հեռու էին գտնվում, և երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր հարվածում ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություն եմ արտասանում, և դա, իհարկե, մեր թիմի թերությունն էր: Եվ եթե ինձ համար նախատեսել էին ելույթ, ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի և ամբիոնից ելույթ ունենայի»: Տիգրան Սարգսյանը նաև խորհուրդ տվեց այդ ամբողջ պատմության մեջ դավադրություն չորոնել, «որովհետև այդպիսի բան չկա»:

«Չորրորդ ինքիշխանություն» օրաթերթը նույնպես անդրադարձել է վարչապետի ելույթին. «Եթե այս թեմայով ԱԺ-ում բավականին ուշագրավ զրույց տեղի ունեցավ ՀՀԿ-ական երկու պատգամավորների միջև: Նրանցից մեկը մյուսին ասում էր` «բա որ հանկարծ մի լրագրող ֆայմի ու հարցնի` ասենք վարչապետի հարբած ելույթը ասում եք, թե ձայնային խոտան էր, իսկ ինչի՞ խոտան էր այն, որ Տիգրան Սարգսյանը հազիվ էր կանգնում ոտքի վրա, անկապ ծիծաղում էր ու տեղում ճոճվում»:

Ի դեպ, օրաթերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը նույն օրը Մարզահամերգային համալիրում Թաթայի համերգին ներկա հանրապետականներից փորձել է պարզել ճշմարտությունը, սակայն ՀՀ վարչապետն անձամբ է խնդրել այդ օրն իր «գաստրոլին» ներկա հանրապետականներին Սարգսյանի մոտ ամեն ինչ հերքել, ապա խոստացել է պատգամավորներին, որ անպայման իրենց լավության տակից դուրս կգա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter