HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոմաս Համմարբերգ. «Մեղադրական դատավճիռներում քաղաքական տարրեր եղել են»

Արդեն 4 օր Հայաստանում է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այս պահին ընթացող ամփոփիչ ասուլիսին լրագրողները նրան հարցրին, թե արդյոք «Մարտի 1-ի» դեպքերի առթիվ ազատազրկվածներին համարո՞ւմ է քաղբանտարկյալ: Համմարբերգը պատասխանեց, որ Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում գոյություն չունի քաղաքական բանտարկյալ եզրույթ: Ինքն առաջնորդվում է մարդու իրավունքների երկու սկզբունքով' արդար դատաքննության և օրենքի առջև հավասարության' անկախ քաղաքական համոզմունքներից:

«Խնդիր կա, որ այս մարդիկ դատապարտվել են ազատազրկման, ես հավատում եմ, որ նշված երկու կարևոր սկզբունքների խախտումները քաղաքական ասպեկտներ ունեցել են: Այս մարդիկ չպիտի լինեն բանտում, քանի որ մեղադրական դատավճիռներում քաղաքական տարրեր եղել են: Ես չեմ օգտագործում քաղբանտարկյալ եզրույթը, քանի որ միջազգային փաստաթղթերում այն ընդունված չէ», -ասաց Համմարբերգը:

Իսկ ինչ վերաբերում է անհատական բանտարկյալների, ինչպես օրինակ, Նիկոլ Փաշինյանը կամ Սասուն Միքայելյանը, Համմարբերգն ասաց, որ հարցը մանրամասնորեն քննարկել է իշխանությունների հետ: «Պատասխաններ չկան, բայց տպավորությունս այն է, որ իշխանությունները մտածում են դրա մասին»,- ասաց բանախոսը:

Այս այցի ընթացքում Համմարբերգը հանդիպել է «Մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով բանտարկվածների հետ, ինչպես նաև զոհվածների հարազատների հետ: Այդ թվում' «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել է Սասուն Միքայելյանին: «Մտահոգությունն այն է, որ նա սրտի խնդիրներ ունի: Կուզենայի, որ նա ազատ արձակվի»,- ասաց ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարը:

Համմարբերգը զրուցել է իշխանությունների հետ այն մասին, թե ինչու մինչ օրս «Մարտի 1»-ի դեպքերով ազատազրկված մարդիկ կան, և կոչ արել ազատ արձակել նրանց նրանց:

Ստրաստբուրգ վերադառնալուց հետո Համմարբերգը զեկույց է պատրաստելու, որում խորը մտահոգություն է արտահայտելու նրա առթիվ, որ 10 զոհերի մահվան հանգամանքներ չեն բացահայտվել: Համմարբերգի խոսքերով' այդ «գործերի բացահայտված չլինելը համարժեք է անպատժելիության» և ձախողում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter