ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մտահոգ է հայաստանյան լրատվամիջոցներում, հատկապես հեռուստաեթերում բազմակարծության ապահովման հարցով
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը քիչ առաջ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ այս այցի հիմնական նպատակն էր պարզել, թե ինչ է տեղի ունեցել 2008 թ. «Մարտի 1»-ի դեպքերից հետո:
Արդեն 4 օր Հայաստանում է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այս պահին ընթացող ամփոփիչ ասուլիսին լրագրողները նրան հարցրին, թե արդյոք «Մարտի 1-ի» դեպքերի առթիվ ազատազրկվածներին համարո՞ւմ է քաղբանտարկյալ: