HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ն պատասխանատու չէ՞

Արդյոք ԵԽԽՎ-ն ևս պատասխանատու չէ՞ այն բանի համար, որ 2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո դեռևս չբացահայտված սպանություններ և քաղաքական հայացքների համար ձերբակալված բանտարկյալներ կան, քանի որ եթե ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կիրառեր, գուցե արդեն նշված դեպքերն էլ բացահայտված լինեին: Այս հարցը այսօր լրագրողներն ասուլիսի ժամանակ ուղղեցին ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Հանձնակատարը պատասխանեց, որ քննության պատասխանատուները ՀՀ-ում լիզզորված երկու մարմիններն են' քննչական մարմիննները և գլխավոր դատախազությունը: Նրանք չեն կարողացել պարզել հանգամանքները:

Թ. Համմարբերգը նշեց, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը և Փաստահավաք խումբը կարող էին միայն լրացնել և դրանով օգնել քննությանը' տալով ինչ-որ հարցերի պատասխան, բայց նրանք էլ քրեական գործի համար պատասխանատու չէին: Շփոթություն է առաջացել նաև, թե ով է պատասխանատու մարտիմեկյան դեպքերի քննության համար: Սկզբնական միտքը եղել է այն, որ խորհրդարանական հանձնաժողովը պետք է զբաղվեր հարցի քաղաքական կողմով և ստացած արդյունքների հիման վրա եզրահանգումներ աներ, թե, օրինակ, պե՞տք է օրենքի փոփոխություններ անել, թե՞ ոչ: Հետո ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը կասկածի տակ է դրվել, քանի որ ընդդիմությունը քիչ է մասնակցել կամ չի մասնակցել գործընթացին: Թոմաս Համմարբերգը Փաստահավաք խմբի ստեղծման գաղափարը պայմանավորում է նրանով, որ այն պետք է մշակեր որոշակի առաջարկներ և փոխանցեր Ժամանակավոր հանձնաժողովին:

«Տպավորություն տարածվեց, որ Ժամանակավոր հանձնաժողոմն ու Փաստահավաք խումբը պետք է մրցեին' գործի մանրամասները պարզելու համար, մի փոքր շիլաշփոթ առաջացավ: Մի բան պետք է պարզ լինի. բուն քննության պատասխանատուն քննչական ծառայությունն ու գլխավոր դատախազությունն է: Չեմ կարծում, որ ԵԽ-ն պատասխանատու է»,- ավարտեց Համմարբերգը:

Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանությունները հնարավորություն չեն ունեցել պարզել այդ սպանությունները: Հարցին Թոմաս Համմարբերգը պատասխանեց, որ իր կարծիքով չպետք է դադարցնել բացահայտման գործընթացը, այլ պետք է գտնել միջոցներ' պարզելու մարտիմեկյան դեպքերի ժամանակ սպանված անձանց մեղավորներին, քանի որ այդ ամենը կատարվել է մարդկանց ներկայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter