Ծառերը խորն են էտել
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով, բնապահպանական պետական տեսչությունը ուսումնասիրություններ է իրականացրել նշված հասցեում և պարզել, որ Չարենց փողոցի վրա «Լանդշաֆտ» խանութի աշխատողները առանց համապատասխան թույլտվության 3 հատ ծառ ենթարկել են խորը էտման, ինչի արդյունքում խախտվել է ծառերի ընդհանուր դեկորատիվ տեսքը, իսկ եթե ծառերը հետագայում չորանան ապա կկիրառվի համապատասխան պատժամիջոցներ` գործող օրենքին համապատասխան: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել