HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղյան նոթեր. մայիսի 8

Այսօր առավոտյան եղանք հյուսիսային սահմանում։ Շփման գծի երկու կողմերի՝ իրար ամենամոտ գտնվող դիրքերից են այդ հատվածում։ Բայց ուզում եմ ներկայացնել այնտեղ գնալու նախապատմությունը։ Երեկ զանգահարեց Լարիսա Ալավերդյանը՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։ Ներկայացնեմ մեր զրույցից մի հատված։

- Էդիկ, էն անբարոյական պոստը գիտե՞ս, ուզեմ եմ գնալ էնտեղ,- ասում է տիկին Ալավերդյանը։

Ուղեղս մի պահ իսկապես անջատվեց, մտածեցի՝ ինչ մի վատ բան է եղել, որ էդ պոստի մասին էդպես ասաց։ Ու մինչեւ կանցնեին էդ վայրկյանները, նա ավելացրեց․

- Ամուսինս՝ Միքայելը, էնտեղ է։

Ակնթարթորեն հասկացա՝ ինչի մասին է խոսքը․

- «Բոզի կալգոտկա՞ն» նկատի ունեք,- հարցնում եմ։

- Հա, դե բառը չէի կարողանում ասել,- ասում է տիկին Ալավերդյանը։

- Թուլտվություն վերցրեք բանակից, գնանք,- ասում եմ։

«Բոզի կալգոտկայի» մասին «Հետքը» գրել է, վտանգավոր դիրքեր են, հակառակորդն այստեղ միշտ արկակոծում է։

Ապրիլի սկզբին այս ուղղությամբ էլ դիվերսիոն գործություն է եղել, բայց տղաները ետ են շպրտել։

Լարիսա Ալավերդյանը հանդիպեց ամուսնուն՝ Միքայել Արամյանին։ Այստեղ ժամակետային զինծառայողների հետ Սիսիանի կամավորականներն են։ Միքայելը պատմում է ժամկետայինների մասին, ասում է՝ նրանց նկարիր, նրանց հետ խոսիր։ Կամավորականներն իրենց մասին շատ չեն խոսում, զինվորների մասին են անընդհատ պատմում։ Կամավոր Արամ Դիլանյանը (Մակիչ) ասում է․ «Մենք չէ, իրենք ամեն ինչ գիտեն էստեղ։ Մենք իրենց ենք լսում, հզոր տղերք են մեր զինվորները»։

Հետդարձին Միքայելն ու Լարիսան բոլորիցս առաջ են քայլում։ Դենիսն ասում է՝ տղե՛րք, եկեք մի քիչ հետ ընկնենք, կարող է իրար հետ խոսելու բան ունեն։ Ամուսինները բավականին հեռու էին մեզնից, երբ Դենիսն ասաց՝ չէ, սրանք էլի երկրից են խոսում, եկեք արագ քայլենք։ Այնքան է սրվել տղերքի լսողությունը, որ նրանք լսում են ամեն ինչ: Զարմացել էի իսկապես, որովհետեւ բավականին մեծ տարածություն էր բաժանում մեզ։

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter