HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանից հավաքված պլաստիկե աղբը հանձնվեց վերամշակման

Անի Հովհաննիսյան

Օրեր առաջ մոտ 450 կամավորներ Սևանի ավազանում իրականացրին աղբահավաք, որի նպատակն էր մաքրել լճի մերձակա տարածքը տարիներով կուտակված աղբից: Նախաձեռնող խմբի անդամներից բնապահպան Լևոն Գալստյանը հայտնում է, որ աղբահավաքին ընթացքում կուտակվել է մոտ 1700 պարկ աղբ, որից 250-ը` պլաստիկե շշեր:

Այսօր հավաքված պլաստիկե շշերը հանձնեցին վերամշակման` «Քլինլենդ» ՍՊԸ: Վերջինս միակ պլաստիկի վերամշակման կենտրոնն է Երևանում: Այստեղ է հանձնվում Հայաստանի բոլոր աղբանոցներից հավաքված պլաստիկե աղբը, որն անցնում է երկրորդային վերամշակում, իսկ հումքն արտահանվում է Ռուսաստան` պոլիէսթերի (սինտեպոն) և այլ արհեստական մանրաթելերի արտադրության համար: Ընկերությունը պլաստիկի կիլոգրամն ընդունում է 100 դրամով: Ստացված գումարն ուղղվելու է հաջորդ աղբահավաքի կազմակերպմանը:

Բնապահպան Լևոն Գալստյանը կարևորում է աղբահավաքի և պլաստիկի վերամշակմանը հանձնելու նախաձեռնությունը. «Վերամշակման կենտրոններին պետք է խրախուսել, որ դրանց քանակը շատանա Հայաստանում: Եթե պլաստիկի վերամշակումը սկսվի, արդեն մարդիկ էլ կսկսեն առանձնացնել աղբը, որոշ խնդիր կլուծվի»,- ասում է բնապահպանը:  

Գեղարքունիքի մարզի աղբանոցները

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter