
Քննչական կոմիտե. բժշկուհին և բուժքույրը ձերբակալվել են՝ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպելու կասկածանքով
2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպք էր բացահայտվել: ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն ու բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել