HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձւոմյանը

Սովորել և ավարտել էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ: 1944 թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 

Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները' «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի, ինչպես նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունների առաջին կատարողն է եղել: 

1959-ից ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է, իսկ 2011թ.-ին հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին: 

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Օֆելյա Համբարձումյանը անկրկնելի էր: ԽՈՐ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter