HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապրիլին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունն ավելացել է

Այս տարվա հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 499 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է մոտ 7,4 մլրդ դրամ կամ 15,2 մլն ԱՄՆ դոլար:  2015-ի նույն ամիսների համեմատ մարդասիրական օգնության ծավալը դոլարային հաշվարկով 48,1%-ով ավելացել է, իսկ դրամով արտահայտված ծավալը՝ 50%-ով։ Այս մասի են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները, որոնք հիմնված են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի վրա։

Մարդասիրական օգնության կարգով Հայաստան ուղարկվող ապրանքների ճնշող մասը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք են։   

Նկատենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին ընդհանուր Հայաստան է ուղարկվել 7,7 մլն դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 2,5%-ով քիչ է։ Սա նշանակում է, որ հունվար-ապրիլի ցուցանիշի աճը գրանցվել է հենց ապրիլին։ Հետևաբար չի բացառվում, որ օգնության ծավալների աճի վրա ազդել է ապրիլյան «քառօրյա պատերազմը»։

2015-ի հունվար-ապրիլի համեմատ օգնության կարգով ստացված քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ծավալն աճել է 2,6 անգամ, իսկ մանածագործական իրերինը՝ 83,9%-ով։Դրանք էլ հենց ապահովել են ընդհանուր ցուցանիշի աճը։  

Ամենամեծ ծավալի օգնությունը ստացվել է ԱՄՆ-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter