HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտ: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:

Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից

Մեկնաբանություններ (3)

Գայանե
Ես էլ այդ խմբի տանկիստն եմ , տանկն էլ մեր խոտի դեզի մեջ պահած է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի ՀՀԿ-ական կոռուպտ-ապազգային իշխանությունները ՎԵՐՋ ՊԻՏԻ տան այս քաղաքակա՛ն ձերբակալություններին ու երկրում կրիմինա՛լ բարքերին: Այսպես Հայաստանը ուղիղ գծով գնալու է դեպի քաղաքացիական պատերազմ, որովհետև այլ ելք այլևս չի մնալու: ԲՈԼՈՐՆ էլ ՀԱՍԿԱՆՈՒՄ են,որ Ժիրայր Սեֆիլյանի գլխին փորձում են սարքել. ապրիլյան պատերազմից հետո ջրի երես դուրս եկան իշխանությունների ու գեներալների ԽԱՅՏԱՌԱԿ բացթողումներ-չարաշահումներ- ապատեղեկությունները. ուստի փորձում են լռեցնել քննադատներին: ՀԳ. Լիսկայի տանը մի ամբողջ զինանոց գտան, բայց «դզեցին-փչեցին». իբր բոլորը «օրինական» էր, երբ ձայնագրությունները հստակ ապացուցեցի՛ն հակառակը:
նորից պերեվարոտ?
Շատ վատ նշան է: Երեւի ինչ որ մեծ զիջողություն են անելու Ղարաբաղի հարցով դրա համար նախօրոք չեզոքացնում են հնարավոր ընդվզողներին: Թե չէ նոր ,,պերեվարոտը,, մի քանի հոգով, իրոք անհամ է արդեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter