
Հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունը 6,6%-ով աճել է. ԱՎԾ
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար-մայիսին, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 5,5%-ով աճել է։ Իսկ ապրիլի համեմատ՝ 6,6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված ցուցանիշների հրապարակումից։
Աճին, ըստ ԱՎԾ-ի տվյալների, նպաստել են արդյունաբերության, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտները։
Մասնավորապես, արդյունաբերությունը հունվար-մայիսին գրանցել է 8,8% աճ։ Հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով հասել է մոտ 533,5 մլրդ դրամի։
Ծառայությունների ծավալն աճել է 8,6%-ով՝ կազմելով ավելի քան 468 մլրդ դրամ։ Գյուղատնտեսությունն էլ աճել է 4,7%- ով՝ կազմելով 175,1 մլրդ դրամ։ Մյուս ոլորտներում անկում է գրանցվել։ Մասնավորապես, շինարարության ծավալը նվազել է 7,9%-ով և կազմել մոտ 90,4 մլրդ դրամ։ Իսկ ներքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 0,1%-ով և կազմել մոտ 774,3 մլրդ դրամ։
Լուս.` economics.mrdonn.org-ից
Մեկնաբանել