
Araratnews.am-ի խմբագրին խոչընդոտելու վերաբերյալ գործի վարույթը կարճվել է
Araratnews.am կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը այս տարվա ապրիլի 12-ին հաղորդում էր տվել այն մասին, որ 2016թ. ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու նպատակով ինքն այդ օրը, ժամը 18:00-ի սահմաններում գնացել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ ներկայանալով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ՝ ցանկացել է լուսաբանել ընտրություններին վերաբերող թեմաներ, սակայն իրեն թույլ չեն տվել իրականացնել մասնագիտական առաքելությունը և հրելով դուրս են հանել շտաբից՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ապրիլի 18-ին ընդունվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Այսօր «Հետքը» ՀՔԾ-ից տեղեկացավ, որ «Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քննված քրեական գործի ընթացքում ձեռք բերված ապացույցների գնահատման հիման վրա որոշում է կայացվել գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին»:
Ստորեւ՝ azatutyun.am-ին Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցը, որտեղ ներկայացված է նաեւ տեսանյութ շտաբում տեղի ունեցած միջադեպի մասին:
Մեկնաբանել