HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Այս մասին հայտնում է կառավարությունը։

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ կառավարության կողմից որդեգրվել և իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով, այդ թվում նաև վերը նշված քաղաքականության շրջանակում, անհրաժեշտ է շարունակել ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը:

Հիմնադրմանը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ակնկալվում է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կհանդիսանա կառավարության մոտեցումներն ու ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները կյանքի կոչող կառույց ու կհամախմբի այն բոլոր օղակների ջանքերը, որոնք ուղղված կլինեն իրականացնելու գինեգործության ռազմավարությունով ամրագրված զարգացման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը կարևորելով որոշման ընդունումը՝ ընդգծել է, որ հիմնադրամի գործունեությունից լուրջ արդյունքներ է ակնկալում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter