HY RU EN

Գագիկ Աղբալյան

Թթուջուրում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուն պարտվել է անկուսակցականին

Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի ղեկավարի՝ երեկ կայացած ընտրությունում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդած տեղեկատվության, հաղթել է անկուսակցական Զոհրակ Ասլանյանը:

Նրա օգտին ավելի շատ ընտրողներ են քվեարկել, քան մյուս երեք թեկնածուների քվեների ընդհանուր գումարն է: Անկուսակցական Զոհրակ Ասլանյանը ստացել է 108 քվե:

Անկուսակցական թեկնածուներ Վիգեն Գրիգորյանն ու Գագիկ Ոսկանյանը ստացել են համապատասխանաբար 6 եւ 44 քվե: Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, Թթուջուրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արսեն Սահակյանի օգտին է քվեարկել ընդամենը 57 ընտրող:

Ի դեպ, ՀՀԿ-ական Սահակյանն ու անկուսակցական Ասլանյանը ամենաերիտասարդ թեկնածուներն էին: Երկուսն էլ 32 տարեկան են:

Թթուջուր համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է բավականին բարձր մասնակցություն՝ մոտ 82 տոկոս: Ընտրելու իրավունք ունեցող 264 թթուջուրցիներից քվեարկությանը մասնակցել է 215 ընտրող: