ԱԳՆ-ն հայտարարում է Նիսում զոհված արդեն երկրորդ ՀՀ քաղաքացու մասին
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Ֆրանսիայի Նիս քաղաքում զոհված ևս մեկ ՀՀ քաղաքացու մասին: Այս պահի դրությամբ Նիսի ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացի զոհերի թիվը երկուսն է:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան էջում գրառել էր, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում:
Լրացում. ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել է այս լուրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել