HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարությունը հերքում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու մահվան լուրը

Արտաքին գործերի նախարարությունը Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հերքում է ավելի վաղ տարածած լուրը, թե Նիսի ահաբեկչությանը զոհ է գնացել Հայաստանի ևս մեկ քաղաքացի:

Հիշեցնենց, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված ահաբեկչությանը զոհ է գնացել 84 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ զոհվածների թվում մեկ ՀՀ քաղաքացի կա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Արտգործնախարարությունը տեղեկատվությունը տարածում և հերքում է Թվիթերի միկրոբլոգում, իսկ պաշտոնական կայքում լուրը հրապարակելու պահին չկա որևէ հաղորդագրություն Նիսի միջադեպի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter