
Փաստաբանին թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության զորքերի շենք
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արա Կարագյոզյանը «Հետքին» հայտնում է, քաղաքացի Վաղինակ Շուշանյանի ահազանգով եկել և այս պահին գտնվում է ոստիկանական զորքերի վարչական շենքի մոտ: Ահազանգի համաձայն՝ Վաղինակ Շուշանյանը, ինչպես նաև մի խումբ այլ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանական զորքեր: Նույն տարածքում է գտնվում նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, սակայն նրանք նույնպես ոչինչ չեն կարող անել, և երեք ժամ է՝ այդտեղ են, բայց դռները փակ են:
Փաստաբանի խոսքով, իրենց մուտքը խոչընդոտում են: Չգիտեն, թե քանի բերման ենթարկված անձ կա այնտեղ, սակայն ընդհանրապես չեն պատճառաբանում, թե ինչի թույլ չեն տալիս մուտք գործել և տեսակցել բերման ենթարկվածներին, ինչը փաստաբանը որակում է որպես հանցագործություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել