HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղինակ Շուշանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել

Փաստաբան Արա Կարագյոզյանը երեկ գիշեր լուսանկարել է քաղաքացի Վաղինակ Շուշանյանի մարմնի վրայի բռնության հետքերը: Փաստաբանի հաղորդմամբ, Շուշանյանը, բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, ժամեր շարունակ ապօրինաբար պահվել է ոստիկանական զորքերում: Փաստաբանի մուտքն այնտեղ խոչընդոտվել է 4 ժամ շարունակ: «Մինչ ինձ ապօրինաբար ներս չէին թողնում, փաստորեն Վաղինակ Շուշանյանին ծեծում էին այնտեղ»,-ասաց փաստաբան Կարագյոզյանը' փոխանցելով, որ գիշերը ոստիկանական զորքերում պահվող մոտ 100 քաղաքացու ազատ են արձակել:

Մեկնաբանություններ (3)

Qam
Փաստորեն արծաթյա Ավետարանը լավ չի յուրացրել
Սիրանուշ
Վաղինակը պինդ տղա է երևում, նրան ծեծով չեք վախեցնի: Մեր ոստիկանությունում ընդունելություն կազմակերպելիս քննարկան տոմսում հարցերից մեկը ծեծելուն է վերաբերվում, մյուսը՝ հայհոյելուն, երրորդն էլ սուտ մատնությանը ու գրպանը թմրանյութ գցելուն, երևի… ամեն դեպքում բոլորը լավ եդ տիրապետում են ու վաստակում իրենց ու իրենց ընտանիքների օրահացը… հետո էլ կլիպներ են նկարում, թե իրենք մեր պաշտպանն են, ամոթա էլի…
Arman
Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter