HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանն արժանացել է Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին

2016թ. հուլիսի 18-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ԵՄԱ 21-րդ տարեդարձին նվիրված արարողությունը, որի ժամանակ հանձնվեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ Համայնքների  ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի, ինչպես նաեւ՝ ԵՄԱ ամենամյա մրցանակները: 

ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս http://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։ 2005 թվականից ի վեր, կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական մրցանակներ։ 

ՀաՄաՏեղ ծրագրի 2015-2016թթ. մրցանակակիրներ 

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում ՏԻՄ բարեփոխումների թեմայի հանրայնացումը լավագույնս իրականացնելու համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ Գորիսի մամուլի ակումբը:

Մրցանակը հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը: 

Մարզային մամուլում երկարատեւ եւ նվիրված աշխատանքի համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Կոտայք» թերթի լրագրող Ագնեսա Հովակիմյանը:

Մրցանակը հանձնեց ԵՄԱ ծրագրերի տնօրեն Հայկակ Արշամյանը: 

Մարզային կյանքի կարեւորագույն խնդիրների հետեւողական լուսաբանման համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ ազատ լրագրող Գայանե Մկրտչյանը:

Մրցանակը հանձնեց «Համայնք-ՀաՄաՏեղ» թերթի խմբագիր Արեւհատ Գրիգորյանը: 

Տեղական ինքնակառավարման թեմաների ակտիվ լուսաբանման համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանը:

Մրցանակը հանձնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: 

ԵՄԱ 2015-2016թթ. մրցանակակիրներ 

Հայաստանում եւ արտերկրում հայկական ջազի հետեւողական հանրահռչակման համար լրագրող Արմեն Մանուկյանը արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, գերմանական «Դոյչե Վելլե» մեդիա հոլդինգի հայաստանյան թղթակից Աշոտ Գազազյանը։ 

«Իրավունքի նվաճման քրոնիկոն» եւ «Պարբերական հիվանդություն» վավերագրական ֆիլմերի համար lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին:

Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի վարչության անդամ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: 

Տնտեսական թեմաների հետեւողական եւ որակյալ լուսաբանման համար «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին:

Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի վարչության անդամ, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը: 

Արցախյան պատերազմի ֆոտովավերագրությունը անձնվիրաբար եւ հետեւողականորեն իրականացնելու համար լուսանկարիչ-օպերատոր Հակոբ Պողոսյանը արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:

Մրցանակը հանձնեց «Պատկեր» ստուդիայի տնօրեն Տիգրան Մանգասարյանը։ 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան այցին նվիրված ֆոտոհրապարակախոսական շարքի համար լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին։

Մրցանակը հանձնեց Վալերի Այդինյանի անվան մրցանակակիր, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։ 

Մեկնաբանություններ (1)

Ashot
Հակոբ ջան,շնորհավորում եմ Ընկերս,արժանի ես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter