HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բերման են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի տեղեկություններով այսօր 04։00-ի սահմաններում Խորենացի փողոցից բերման են ենթարկվել կուսակցության 9 անդամներ՝ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, (ում քիչ առաջ են ազատ արձակել-հեղ․) վարչության անդամներ Վիլեն Գաբրիելյանը(նա նույնպես ազատ է արձակվել),  Տիգրան Քիրիշյանը, Արթուր Ղուկասյանը, Արտաշես Ջիլավյանը, Տրդատ Սարգսյանը, Արտյուշ Եղիազարյանը, Արմեն Գալջյանը, Սիրակ Սարգսյանը։

Թեև նրանք դեպքի վայրում  որևէ ակտիվություն չեն ցուցաբերել, բայց Սիմոնյանը  կարծում է բերման են ենթարկել այն հանգամանքով, որ ակտիվ երիտասարդներ են․

«Նրանց բերման են ենթարկել հենց Նիկոլ Փաշինյանի կողքից։ Մեր կուսակիցները հավաքված են եղել մեկ անկյունում, մեկ մարդու շուրջ են կանգնած եղել, երբ մոտեցել և բերման են ենթարկել ոստիկանական բաժին։ Փաշինյանը ոստիկաններին  հարցրել է, թե  ինչու՞ են բերման ենթարկում, եթե ողջ ընթացքում երիտասարդները իր կողքին են կանգնած եղել, սակայն որևէ պատասխան չի հնչել։ Վստահ եմ՝ մեր կուսակիցների գործողություններում որևէ անօրինական բան չի եղել և չէր էլ կարող լինել։ Նշեմ ավելին, կուսակիցները այն մարդիկ են, ովքեր չարձագանքեցին Նիկոլ Փաշինյանի վրա քար նետելու գործողությանը»։

Սիմոնյանը թեև չի զրուցել բերման ենթարկվածների հետ, բայց և տեղեկություններ ունի, որ այս պահին վարչության  անդամներից երկուսը վնասվածքներ ունեն, մասնավորապես՝ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի վերնաշապիկը ամողբջությամբ այրվել և դեմքի վնասվածք է ստացել՝ պայթուցիկի պայթունից։ Նաև բերման ենթարկելիս՝ բռնություն է գործադրվել Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ (Նավակ Ճոճող-հեղ․)։ Սիմոնյանը չի ցանկանում առանձնացնել միայն իրենց կուսակից ընկերների նկատմամբ բռնությունները, քանի որ տեղյակ է ոստիկանության կողմից այլ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած բիրտ վերաբերմունքից։

Վարչության անդամը ենթադրում է, որ հավաքված  քաղաքացիներին բերման են ենթարկել, որպեսզի Խորենացի փողոցում իրավիճակը կայունանա, քանի որ իշխանությունների համար այս իրավիճակը այդքան էլ հեշտ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter