
Մնացական Ալեքսանյանը այրվածքներ և բեկորային վիրավորում է ստացել
Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է` այս գիշեր Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։
Մնացական Ալեքսանյանը տուժածներից մեկն է: Մնացականի ընկերներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացնում է, որ բախումները սկսելիս Մնացականը եղել է դեպքի վայրից քիչ հեռու և երբ լսել է պայթուն ձայներ, վազել է այնտեղ: Դեպքի վայր հասնելուց վայրկյաններ անց գազային նռնակը պայթել է Մնացականի ոտքերի տակ:
Տուժածը ենթամաշկային վիրավորում է ստացել` այրվածքներ և բեկորային վիրավորումներ: Այս պահի դրությամբ, մեր զրուկացի պատմելով, բժիշկները Մնացականի առողջական վիճակը գնահատում են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում, քայլելու խնդիրներ չի ունենա:
Այս պահին Մնացականը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Հարազատներին թույլ չեն տալիս Մնացականին տեսակցել, սակայն բժիշկները նրանց հաղորդել են` օրվա ընթացքում տղային կտեղափոխեն հիվանդասենյակ:
Լուսանկարը` Թագուհի Ղազարյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել