
Պավել Մանուկյան. «Հանուն իմ ժողովրդի ես պետք է նահատակվեմ»
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ում հանդիպել է «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանին: Փաստաբանը փոխանցեց, որ Պավելը շարունակում է հուլիսի 27-ից սկսած անժամկետ հացադուլը: «Նա հրաժարվել է նաև ցավազրկողներից: Ասում է, ես պետք է տառապեմ իմ ժողովրդի համար: Հանուն իմ ժողովրդի ես պետք է նահատակվեմ»:
Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի տարածքում Շտապօգնության բժիշկների գտնվելուն, ապա Պավել Մանուկյանը փաստաբանին փոխանցել է, որ անվտանգության երաշխիք չկա, թե բժիշկներին չեն վնասի, երբ նրանք հերթափոխը հանձնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել