
Երթ դեպի Բաղրամյան (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները, մի քանի ելույթ լսելուց հետո, երթով անցան Երևանի կենտրոնով: «Սասնա ծռեր», «Միացում» վանկարկումներով ցուցարարները հասան մինչև Բաղրամյան փողոցի սկզբնամաս, որտեղ նրանց էր սպասում ոստիկանությունը, շարասյունից բացի կար նաև մայթից մայթ ձգվող փշալար: Քաղաքացիները որոշ ժամանակ նստացույց արեցին, ոստիկանությունը հորդորեց նրանց ազատել Բաղրամյան պողոտան: Պողոտայում գտնվողները հետ վերադարձան Ազատության հրապարակ:
Հուլիսի 30, 2016 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել