
«Միակ բանը, որ կասեմ՝ ես սիրում եմ հայրենիքը, իմ Հայաստանը, իմ հայ ժողովրդին»,- փոխանցել է Արայիկ Խանդոյանը
Երեկ երեկոյան «Սասնա ծռեր» խումբը, արյունահեղությունից խուսափելու նպատակով, հանձնվեց ԱԱԾ-ին։ Խմբի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը գիշերը առանձնազրույց է ունեցել իր պաշտպանյալի հետ։
Ասում է՝ ժպիտը դեմքին է, ընկճված չէ։ Փաստաբանը բավարար է գնահատում նրա առողջական վիճակը, թեև վնասվածքներ ունի։ Պապիկյանը հորդորել է բժշկական օգնություն կանչել, սակայն Խանդոյանը հրաժարվել է։
Օրվա ընթացքում կկատարվեն մի շարք քննչական գործողություններ, որոնց հիման վրա պարզ կլինի՝ ինչ մեղադրանք է առաջադրվելու։
Փաստաբանի այն հարցին, թե ինչ կցանկանա փոխանցել հանրությանը, Խանդոյանն ասել է․ «Միակ բանը, որ կասեմ՝ ես սիրում եմ հայրենիքը, իմ Հայաստանը, իմ հայ ժողովրդին»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել