HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարատ Յավրումյանը բուժումը կշարունակի տնային պայմաններում

«Վիրավորանքը մեծ է, անպատիժ թողնել չենք կարող»,- ասում է նրա կինը՝ Լիլիթ Սարոյանը

ԵՊՀ դասախոս, արաբագետ Մարատ Յավրումյանին քիչ առաջ դուրս են գրել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այսօրվանից նրա ապաքինումը կկայանա տնային պայմաններում:

Յավրումյանի կինը՝ Լիլիթ Սարոյանը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնում է՝ ամուսնու քթի վիրակապն արդեն հանել են, վերքերը դեռ լավանում են, և ժամանակ է անհրաժեշտ լիարժեք ապաքինման համար: Կինը բավարար է գնահատում Յավրումյանի ներկայիս առողջական վիճակը. մասամբ կարողանում է քայլել, խոսել, քիչ քանակությամբ հեղուկ՝ սնունդ ընդունել:

Լիլիթը մինչ այսօր հնարավորություն չի ունեցել պարզել, թե հուլիսի 30-ին շոկային վիճակում Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում ամուսինն ինչ փաստաթղթեր է ստորագրել: Այս օրերին ամուսնուն միայնակ թողնել չի կարողացել, այդ պատճառով չի այցելել ոստիկանական բաժանմունք: Կարծում է՝ այժմ կկարողանա զբաղվել այդ հարցով:

Մարատ Յավրումյանի նկատմամբ կիրառված բռնի ուժի և ծեծի հանգամանքով ընտանիքը, ամենայն հավանականությամբ, ոստիկանության դեմ բողոք կներկայացնի. «Վիրավորանքը մեծ է, անպատիժ թողնել չենք կարող»,-նշում է Լիլիթը:

Պրն Յավրումյանին այս պահին առավել մտահոգում է տասնհինգամյա աղջկա՝ Սոնայի առողջական վիճակը: Նրան բռնի ուժով բերման ենթարկելու և քաշքշուքի տեսարանին աղջիկը ականատես է եղել: Ծնողները պատրաստվում են Սոնային վաղը հոգեբանի մոտ տանել՝տեսնելու արդյոք որև է խնդիր կա:

Յավրումյանի հիվանդանոցային բուժման բոլոր ծախսերը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն է հոգացել: Լիլիթ Սարոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմին՝ ցուցաբերած հոգատարության և պրոֆեսիոնալիզմի համար: 

Լուսանկարը՝ Մարատ Յավրումյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter