HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ալեք Ենիգոմշյանը «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմից դժգոհություն չունի, սակայն հիմնարկի պայմանները բավարար չեն նրա համար

Այսօր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու հուլիսի 30-ին կալանավորված Ալեք Ենիգոմշյանին:

Փաստաբանի ասելով՝ Ենիգոմշյանն անձնակազմից դժգոհություն չի հայտնում, իսկ առողջական վիճակը համեմատաբար լավ է, բժիշկը կատարում է ամենօրյա հետազոտություններ:

«Այնտեղի մարդկանց վերաբերմունքը շատ լավ է, բայց համակարգը պատրաստ չէ նրան ընդունել: Ենիգոմշյանը պետք է առանձին խնամող ունենա, որը չեն կարողանում ապահովել»,-ավելացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ն շահագործվել է վերջերս: Բացման ժամանակ հայտարարեցին, որ իր հագեցվածությամբ ժամանակակից քրեակատարողական հիմնարկ է, սակայն պարզվում է՝ գեթ մեկ խուց հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդու համար:

«Ինձ թվում է՝ չեն էլ մտածել, որ պետք է հաշմանդամություն ունեցող մարդու համար պայմաններ ստեղծեն: Տեսողությունից զրկված մարդու համար ընդհանրապես պայմաններ չկան: Մեր բանտերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների համար: Իրենք չեն պատկերացնում, թե ինչ կարիքներ ունեն նրանք, դրա համար խնդրել եմ հասկացող մարդիկ լինեն, շահագրգիռ ՀԿ-ներ և այլն, այցելեն մեկուսարան և դրանց ճիշտ լուծում առաջարկեն»,-ասում է Ն. Բաղդասարյանը:

Փաստաբանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը տեղեկացվել է, որ Ենիգոմշյանն ունի պահման առանձնահատուկ կարիք: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ հիմնարկի պետը խոստացել է կարճ ժամանակում լուծել ռադիո լսելու հնարավորության հարցը, իսկ քննչական մարմնից խոստացել են տրամադրել համակարգիչ, որպեսզի հատուկ ծրագրի օգնությամբ ընթերցի լուրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter