HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբանները ապօրինի են համարում կալանավորման որոշումները

Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։ Սակայն նրա  փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշում է՝ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, ոստիկանությունն է հարձակվել հավաքվածների վրա՝ նրանց ծեծի ենթարկելով: Փաստաբանը ուսումնասիրել է  Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեսանյութերը, հավաստիացել՝ Մարտիրոսյանը միջոցներ է ձեռնարկել և բանակցություններ վարել՝ բախումներից խուսափելու համար: Առաջադրված մեղադրանքը Հովհաննիսյանը համարում է շինծու, հորինված, որով իշխանության ցանկություներն են կատարվել: Կարծում է՝ այդ կերպով փորձում են նրան զերծ պահել՝ հանրահավաքներ կազմակերպելու իրավունքից. «Ձերբակալված անձիք հայտնի են խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու հանգամանքով և, նրանց մեկուսացնելով, փորձ է արվում սադրիչներ «կենտրոն բերել»՝ հասարակության և ոստիկանների միջև բախումներ հրահրելով: Արդյունքում՝ ծեծի կենթարկվեն անձիք և միջազգային հանրությանը կներկայացվի, որ իշխանությունը գործ ունի ոչ թե իր իրավունքները պաշտպանող քաղաքացիների, այլ հանցագործների հետ»,-նշում է փաստաբանը:

Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը պատմում է, որ Սանասարյանը Սարի թաղի բախումներից հետո այցելել է հիվանդանոցում գտնվող հորը: Այնտեղ 01:30-ի սահմաններում ոստիկանները փորձել են ձերբակալել նրան: Այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, և ոստիկանները հայտնել են՝ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, այնինչ քիչ անց պարզվել է՝ Սանասարյանին տարել են ոստիկանություն:

Ռևազյանը իր պաշտպանյալի կալանավորման արձանագրությունում միայն հռչակագրային ենթադրելի մեջբերումներ և ոստիկանների ցուցմունքներ է տեսել: «Ոստիկանները նշել են՝ Սանասարյանը հրահրել է իրավիճակը՝ կոչ անելով քարեր հավաքել և նետել, սակայն հրապարակված տեսագրություներում հստակ երևում է՝ Սանասարյանը իրավիճակը կարգավորման է տարել»,-պարզաբանում է փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter